Lurer.com-ը գրում է, որ իր տեղեկություններով` այսօր առավոտյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել երևանյան խոշոր «գծատերերին»։ Հանդիպմանը ՀՀ ոստիկանապետը բավականին խիստ տոնով և կոշտ արտահայտություններով նախազգուշացրել է վերջիններիս որևէ սադրանքի չգնալ երևանյան կանգառներում տրանսպորտի գնի դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ։ Գասպարյանը զգուշացրել է, որ ներողամիտ չի գտնվի ոչ մեկի հանդեպ և օրենքի դեմ գնացած «գծատերերին» խոստացել է պատժել օրենքի ողջ խստությամբ։ «Գծատերերը» ոստիկանության շենքը լքել են բավականին ցածր տրամադրությամբ։
Նշվում է, որ. «գծատերերի» շարքերում են եղել նաև հայտնի օլիգարխներ։