▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ դատական դեպարտամենտն կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում.«ՀԺ»

«ՀԺ»-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ դատական դեպարտամենտն առաջիկայում կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչը կապված է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետագա պաշտոնավարման հետ: Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ եթե Մկրտումյանն ինքնակամ հրաժարական չտա զբաղեցրած պաշտոնից, դատական դեպարտամենտի հայտնի սկանդալը շարունակություն է ունենալու, և նոր քրեական գործեր են հարուցվելու: Մկրտումյանի հրաժարականի հարցն օրակարգում էր 1 տարի առաջ, երբ կալանավորվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ մեզ հայտնեցին, որ կարգադրիչների մասով գործն ուղարկվել է դատարան, բայց այլ վարույթ է հարուցվել ՔՕ 308, 314 հոդվածներով՝ շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, կատարվում է նախաքննություն: Սա նշանակում է, որ Մկրտումյանի հարցը օրակարգից դուրս չի եկել»,–գրում է թերթը։ 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

«ՀԺ»-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ դատական դեպարտամենտն առաջիկայում կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչը կապված է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետագա պաշտոնավարման հետ:
Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ եթե Մկրտումյանն ինքնակամ հրաժարական չտա զբաղեցրած պաշտոնից, դատական դեպարտամենտի հայտնի սկանդալը շարունակություն է ունենալու, և նոր քրեական գործեր են հարուցվելու: Մկրտումյանի հրաժարականի հարցն օրակարգում էր 1 տարի առաջ, երբ կալանավորվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ մեզ հայտնեցին, որ կարգադրիչների մասով գործն ուղարկվել է դատարան, բայց այլ վարույթ է հարուցվել ՔՕ 308, 314 հոդվածներով՝ շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, կատարվում է նախաքննություն: Սա նշանակում է, որ Մկրտումյանի հարցը օրակարգից դուրս չի եկել»,–գրում է թերթը։
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее