▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ բոլոր քաղաքացիների հեռախոսահամարներն ու մեքենաների համարանիշերը հայտնվել են համացանցում

Հայաստանի Հանրապետության  բոլոր քաղաքացիների քաղաքային ու բջջային  հեռախոսահամարներն ու մեքենաների համարանիշները, ինչպես նաև անձնագրային տվյալները հայտնվել են համացանցում:

Այսուհետև յուրաքանչյուր քաղաքացի armsearch.info համակարգի շնորհիվ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար պետք է ընդամենը ընտրի նշված բաժիններից որևէ մեկը և սեղմի  «OK» կոճակը:

Ըստ համակարգի` իրենց տրամադրած տեղեկատվությունը ճշգրիտ է 2012 թվականի դրությամբ:

Նշենք, որ բնակիչների մոտ սա տարակուսանք է առաջացրել. շատերը վստահ են, որ այս ձևով խախտվում է գաղտնիության իրավունքը:

Նշենք, որ այս պահի դրությամբ կայքն անհասանելի է, իսկ Խնդրի հետ կապված տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը panorama.am-ի հետ զրույցում նշել է, որ տարիներ առաջ տեղեկատվական արտահոսք է եղել, տվյալները մինչ օրս շարունակում են օգտագործել: Խնդիրն այնքանով է խնդիր, որ այդ տվյալներն արդեն 4 տարի է` պտտվում են տարբեր ձևերով` վաճառվում են, ցանցում տեղադրվում ֆայլերի ձևով և այլն:

«Բնականաբար, օրենքի խախտում է` ինչպես արտահոսքը, այնպես էլ տվյալների տարածումը: Ընդհանրապես անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում սարսափելի վիճակում է: Ցավոք, առանձնապես ոչ հասարակությունն է հետաքրքրվում, ոչ լրատվամիջոցները… շարունակվում է տարածվել»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее