▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ-ն մերժել է դանիացիների խնդրանքը

Դանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան դիմել է մեր Ֆեդերացիային խնդրանքով, որ Դանիա-Հայաստան խաղի ժամանակ Հայաստանի հավաքականը հանդես գա ոչ թե սպիտակ մարզաշապիկներով, որը նախատեսված է մեր արտագնա խաղերի համար, այլ` կարմիր` տնային մարզաշապիկներով: Դանիացիները ցանկացել են իրենց նոր սպիտակ մարզաշապիկով հանդես գալ, որ երկրպագուները տեսնեն:

Մեր ֆեդերացիան մերժել է Դանիացիների խնդրանքը: Վերջիններս զարմացած են մեր Ֆեդերացիայի նման չոր պատասխանից ու չեն հասկանում մերժման պատճառը:

Դե արի՝ էս դանիացիներին բացատրի, որ մեր հավաքականը, երբ Հայաստանից դուրս է գալիս,  մարդա երկու կոմպլեկտ արտագնա խաղերի համազգեստ են վերցնում ու մոտները տնային խաղերի համար նախատեսված շապիկներ չկան:

Իրականում մեր նման պատասխանը չեմ կարծում, որ ճիշտ է, եթե այլ պատճառ չկա...

Էդգար Խաչատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее