«Ինչպես տեղեկացրել էինք, Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (մականունը՝ Զապ) և նրա 4 համախոհների նկատմամբ:
Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում է միջազգային հետախուզման մեջ` շորթում և սպանություն կատարելու համար:
Հայտնի է, նաև մամուլում է մի քանի հրապարակում եղել, որ Զապը Հայաստանում է: Բայց մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Սողոյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, սակայն չեխական կողմը չի դիմել Հայաստանին՝ Սողոյանին գտնելու և իրենց հանձնելու խնդրանքով»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում