«Հեշտությամբ կարելի է գտնել թմրանյութեր քարոզողներին՝ ողջ քաղաքը կամերաների տակ է»․ Հայկ Դերզյան
Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևանի քաղաքապետարան, ՀՀ ոստիկանություն, միայն ի՞մ աչքն է տեսնում քաղաքով մեկ՝ տարբեր վայրերում ներկով գրված տելեգրամյան ալիքների հասցեներ, որոնք թմրախոտ են վաճառում:
Օրինակ, մեկ ամսից ավելի է, ինչ մեծ տառերով, ներկով գրել են Օղակաձև զբոսայգու շատրվանի վրա: Մինչ օրս չի ջնջվել:
Այս բիզնեսի դեմ պայքար տարվո՞ւմ է, թե՞ ուզում ենք թմրամոլների քաղաք ստանալ: