▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական «լափելու տեղը», որը կփակի դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը. «Ժամանակ»

«Կիրակի վաղ առավոտից «Սան տաֆե» սրճարանի անմիջական հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Հակառակ բանվորների հավաստիացումներին, թե տեղում միայն սալիկապատման աշխատանքներ են կատարվում, առաջին հայացքից էլ հասկանալի էր, որ ինչ-որ նոր շինություն է կառուցվում, բետոնապատվում է տարածքը, և որն ավարտվելուն պես փակվելու է Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը:

 

Երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը, որն առաջիններից մեկն էր ահազանգել շինարարության մասին, երեկ «Ժամանակին» ասաց, որ երբ ինքը փորձել է պարզել, թե ինչ է կառուցվում, սպառիչ պատասխան չեն տվել: «Հսկայական հիմք է փորված, և պարզից էլ պարզ է, որ տեղում կապիտալ շինարարություն է լինելու: Շինարարությունն ինձ հուշում է, որ այն դառնալու է երկու, եթե ոչ ավելի, հարկանի լափելու տեղ»»,–գրում է թերթը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее