▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական «էլիտար» հարսանիքն` ամուսնանում է Սուրիկ Խաչատրյանի որդին. «Ժողովուրդ»

«Այս կիրակի տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը: Հայաստանի ղեկավար կազմն այս անգամ հավաքվելու է՝ նշելու ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդու հարսանեկան արարողությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն իր որդու հարսանիքը կանցկացնի «Ռենեսանս» ռեստորանային համալիրում, իսկ հարսանիքի քավորը լինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը:

 

Մեր տեղեկություններով՝ հանրապետականի ողջ ղեկավար կազմը հրավիրված է հարսանիքին, նրանց թվում նաև՝ ՀՀ Կառավարության անդամները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Էդիկ Բարսեղյանին՝ Լոնդիկին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում


Լուսանկարը` Գագիկ Շամշյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее