▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական էլիտար հարսանիքը Երևանում, որ զարմացրել է իր ճոխությամբ. «Հրապարակ»

«Հունիսի 7-ին Երևանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ: ՀՀ ՁՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը նախկին պատգամավոր, ՀՖՖ ղեկավար, Բաղմանյանի մտերիմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում էր:

 

Հարսանիքին մասնակցել է ողջ քաղաքական էլիտան, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ Պնախարարներ Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, բարձրաստիճան զինվորականներ: Սերժ Սարգսյանը հրավիրված է եղել, բայց չի մասնակցել, քանի որ գտնվել է Կաննում»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее