«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին սպասվում է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր աղջկա եւ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի տղայի հարսանիքը: Միրզոյանի ծննդավայր Արամուսի գյուղացիների կարծիքով, դա հաշվենկատ քայլ է: Ըստ Միրգոյանի համագյուղացիների, ՀՔԾ նախկին պետը վերջին շրջանում չի կարողանում իրացնել իրեն պատկանող քարհանքից հանված քարն ու «շեբենը»:
Տրանսպորտի եւ կապի նախարարի հետ խնամիանալը այս տեսանկյունից բարերար ազդեցություն կարող է թողնել: Ամենաշատը շեբեն օգտագործվում է ճանապարհաշինության մեջ: Իսկ ՏԿ նախարարությունը ճանապարհաշինական ծրագրերի խոշորագույն պատվիրատուն է: Երեկ Միրզոյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ամուսնության փաստը, իսկ մյուս դիտարկումները որակել է որպես «ճղճիմ հարցեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում