▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստատեսությունից պետք է վտարել

Հեռուստատեսությունից պետք է վտարել

1.Հայերենը խոշտանգողներին, հատկապես «Իռան, Իզրաիլ, Առամ, Իռեն, առաբական, ինիսուն, խորը, ոչ մեկ» արտասանող մեկնաբաններին:
2.Միմյանց կապկող ինքնասիրահարված թղթակիցներին: 
3.Երեսին թափած մազերով, դրանք վայրկյանը մեկ ականջի հետևը նետող փնթիներին:
4.Շեկացրած մազերով հայուհու կերպարը մրոտողներին: 
5.Գիշերային ակումբը տաղավարից չտարբերող կիսամերկ գռեհիկներին:
6.Հայկական անվանված սերիալների բոլոր հեղինակներին՝ ներառյալ ընկերությունների սեփականատերերին:
7.Կինոնկարներ կրկնօրինակող լալահառաչ դերասանուհիներին ու ձայնը փորը գցած, խզխզացող դերասաններին:
8.Գովազդող կազմակերպություններին՝ իրենց խոտան արտադրանքով: 
9.Դյակոնովներից մեջբերումներ անող հակահայ պատմաբաններին: 
10.Մեծամիտ ու ամբարտավան հյուրերին:
11.Հայհոյանքի ու զրպարտության սիրահարներին: 
12.Եթերն իրենց կենցաղի մասնաճյուղի վերածած կնիկներին, ինչպես նաև նրանց խոհանոցային զրիցակիցներին: 
13.Տեղի-անտեղի հռհռացող հայտնիներին: 
14.Ամբողջ հաղորդման ընթացքում մեկ վայրկյան խրխինջը չկտրող ավանակներին:
15. Այլասերություն տարածող քարոզիչներին: 
16. Հայի արժանապատվությունը վիրավորող դավաճաններին:

Բայց չարժե հուսահատվել՝ եթերից դուրս հզոր ներուժ ունենք: 

 

Հրաչուհի Փալանդուզյան 

Աղբյուրը՝ Մագաղաթ. am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее