▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստադիտողը բողոքում է աղմկահարույց ռեպորտաժի հեղինակներից

Մի՞թե իմ սիրելի «Շանթ»-ն էլ կարող է ստորաբար ստել

Այո, ստորաբար ստել, չներկայացնել իրականությունն այնպես, ինչպես եղել է: Մի՞թե խելացի ու բարձրակարգ լրագրողը կարող է նման ձևով վիրավորել ու ստորացնել հայուհուն, ուսուցչին, ով նույնպես միս ու արյունից է ու կարող է նաեւ հուզվել, երբ վիրավորում են, ստորացնում, արհամարհում տարիների վաստակն ու քիչ է թե շնորհակալության չեն արժանանում, մի բան էլ` խեղաթյուրում են իրականությունն ու անարգում իրենց:

Հարգելիդ իմ Արամ Աբրահամյան, դուք, որ հեղինակություն վայելող «Առավոտ» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրն եք, ինչպես թույլ տվեցիք ձեզ ընթերցել ձեզ պատրաստի հրամցված ռեպորտաժի բացման տեքստը կամ ինքներդ գրեցիք մանկավարժին պախարակող այդ խոսքերը` առանց ծանոթանալու լրագրողի կատարած ողջ տեսագրությանը, քանի որ ռեպորտաժը պատրաստված էր տեսագրության միայն մի հատվածի հիման վրա: Վնասվածք ստացած Մարիամի մորաքույրն արդեն հասցրել էր «այս դպրոցն այլանդականոց է» ու նման այլ արտահայտություններով մանկավարժական կոլեկտիվին հասցնել լարվածության ու զայրույթի այդ աստիճանին: Իսկ մինչ այդ ավելի քան մեկ ժամ տեւած նկարահանման ընթացքում լրագրող Քեշիշյանին իրականությունը ներկայացրել էին նաեւ Մարիամի դասընկերները, ուսուցիչները խոսել էին հանգիստ ու հավասարակշիռ: Ի դեպ, նրանց ներկայացրածն էականորեն տարբերվում է տուժող կողմի ներկայացրած «իրականությունից» ու փաստերը ներկայացնում է առանց խեղաթյուրման:
Ինչու թույլ տվեցիք ձեզ դպրոցի` այդ սուրբ դարբնոցի նկատմամբ նման որակումներ անել` ձեզ ոչ պրոֆեսիանալ պահելով: Ես տեսա թե ինչպես եք խաբում եթերում, ամբողջ հանրությանը ներկայացնում միայն բացասական մասը` բորբոքված ու վիրավորված ուսուցիչների, ովքեր մինչև հոգու խորքը վիրավորված էին ստախոսությունից, ում լկտիաբար հունից հանել էին, հրահրել, ստորացրել` դպրոցը «այլադականոց», իսկ ուսուցիչներին` «այլանդակներ» անվանելով:
Ես կուզեի, որ դուք մի փոքր աշխատեիք ձեր ազնվության վրա, ներկայացնեիք այն պահը նաև, երբ յուրաքանչյուր ուսուցիչ հանգիստ խոսում ու ներկայացնում է իրողությունը: Հայկուշ ասլանյանները, ովքեր չունեն սրբություն ու չհասկանալով դպրոցն անվանում են այլանդականոց, իսկ երեխաներին վարժեցրած շներ, պահանջում են հանգստությո՞ւն, իսկ ձեր գործընկեր մեծն Մանվել Քեշիշյանը 30 երեխայի ծաղրաբար ասել է, թե երեխաները պատրաստված են եղել, քանզի նրանք խոսել են մաքուր հայերենով:
Կարծում եմ այնտեղ, որտեղ սովորել է մանվել քեշիշյանը, նրան վարժեցրել են, այլ ոչ թե կրթել, քանզի այդ վիճակը շատ գեղեցիկ ձևով երևաց քեշիշյանի վարժեցրած շանը վայել խելացի քայլերով, իսկ ես, լինելով գյումրեցի, սիրել եմ «Շանթ»-ը, հպարտացել նրանով: Հիմա ես խորը հիասթափություն ապրեցի և վստահաբար կարող եմ ասել, որ հարյուրավոր ընտանիքներ կմոռանան այն կոճակը, որը միացնում էր «Շանթ» ալիքը:
Ի դեպ, նույն Հայկուշ Ասլանյանը, ով իբր լրագրողի կոչումն է կրում, իրեն անհարգալից է պահում նաեւ իր գործընկերների` նույն «Շանթ»-ի լրագրողի նկատմամբ` ձեռքով փակելով տեսախցիկն ու հրելով իրեն ուղղված միկրոֆոնը: Ահա լրագրողական հեմարաշխության ու էթիկայի փայլուն դրսեւորում, բայց ասեմ` դուք այդ պահին դրան արժանի էիք:
Ես ուզում եմ զգուշացնել իմ սիրելի ժողովրդին` զգույշ եղեք «Շանթ»-ի լրագրողներն այդպես են աշխատում, ընտրում են զոհին, լկտիաբար հունից հանում նրան, ենթարկում պրովոկացիայի, հետո նկարահանում ու ցուցադրում միայն այն պահը, որն իրենց է ձեռնտու: Այսպես են նրանք ապահովում իրենց հեռուստադիտողների քանակը. լրացրեք ձեր բացթողումները, հակառակ դեպքում ես, չլինելով լրագրող, կփորձեմ դա անել…Վերջում ուզում եմ ասել, որ իմ տղան և մյուս հարյուրավոր աշակերտները կգնան դպրոց հպարտ, գլուխները ավելի բարձր, ավելի մեծ սիրով ու հարգանքով լցված դեպի իրենց դպրոցը, ուսուցիչները, չէ՞ որ այնտեղ նրանց կրթում են, սովորեցնում, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը այնտեղ իրեն գանձ է զգում:


Ֆրիդա Բարֆյանի գրառումը

Ֆեյսբուք 

 

Պատրաստ ենք հրապարակել «Շանթ» հեռուստաընկերության աձագանքը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее