Հայաստանի առաջատար հեռուստաալիքներով այսօր ցուցադրվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը՝ «ուղիղ եթեր» նշումով, մինչդեռ հեռուստատեսությամբ ցուցադրվել են երկու օր առաջ տեղի ունեցած երդմնակալության արարողության փորձի կադրերը: Խոսքը Սահմանադրության բնօրինակն ու Աստվածաշունչը հանդիսավոր կերպով դուրս բերելու մասին, ինչպես նաև Սերժ Սարգսյանի՝ Բաղրամյան 26-ից դուրս գալու կադրերին: Այս մասին գրում է ilur.am-ը:
Նշված փորձի կադրերը ցուցադրելուց հետո Մարզահամերգային համալիրից սկսվել է ուղիղ եթերը: