«Չնայած ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջապես բարեհաճել է ժամանել Հայաստան, սակայն չի շտապում հանդիպել լրագրողների հետ ու մեկնաբանել ԵԽԽՎ վերջին նիստում իր խայտառակ պահվածքի պատճառով ձախողումները:
Այնինչ նկատենք, որ ԱԺ կանոնակարգը պահանջում է, որ պատվիրակությունները պարտավոր են գործուղումից վերադառնալուց հետո 10-օրյա ժամկետում ասուլիս հրավիրել ու հաշվետվություն ներկայացնել:
Նախկինում հայկական պատվիրակության ոչ իշխանական անդամները մշտապես բոյկոտել են այդ ասուլիսները և ամեն անգամ ՀՀԿ-ականներն իրենք իրենցով են ներկայացրել «ձեռքբերումները»:
«ՉԻ» տեղեկություններով, այս անգամ, սակայն, պատվիրակության մյուս երկու ՀՀԿ-ական անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը ևս չեն ցանկանում Նաղդալյանի հետ միասին ասուլիսի մասնակցել ու ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի համար պատասխանատվություն ստանձնել:
Իհարկե, չի բացառվում, որ առաջիկա օրերին Նաղդալյանը «բերման ենթարկի երիտհանրապետական աղջիկներին»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում