«168 ժամ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները: Մեր տեղեկություններով՝ պատվիրակության նոր ղեկավար կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այս փոփոխությունը տեղի կունենա հունվարի 25-ի ԵԽԽՎ լիագումար նստաշրջանից հետո:
Հ. Նաղդալյանի հրաժարականի պահանջը հասունացավ անցած տարվա նոյեմբերին, երբ ԵԽԽՎ հանձնաժողովներում հակահայկական երկու բանաձեւերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից», ընդունումից հետո:
Նաղդալյանը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում