«Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես Հրանուշ Հակոբյանը «շախով-շուխով» դիմավորեց 20-ամյա առաջին հայտիեզերագնացին, եւ այդ մասին հպարտ հաղորդագրություն տարածեցին: Ապա «Մայրենի դեսպան» հուշամեդալով հետմահու պարգեւատրեց Մեսրոպ Մաշտոցին: Իսկ վերջերս էլ մեկ այլ նախաձեռնությամբ հանդես եկավ՝ «100 բարձ` ապրելու համար». ասեղնագործ բարձեր էին նվիրում Սփյուռքի մեր հայրենակիցներին:
Իհարկե, վաղուց արդեն որեւէ մեկը տրամաբանություն չի փնտրում սփյուռքի նախարարության գործողությունների մեջ, սակայն ցավալի է, որ մեր վճարած հարկերով այս կառույցում «թիթեռ են նկարում»:
Օրերս էլ սփյուռքի նախարարության կայքում հայտնվեց հետեւյալ վերտառությամբ հաղորդագրությունը. «Հայ ամենաբարձր պաշտոնյա կինը հյուրընկալվեց սփյուռքի նախարարությունում», իսկ այդ կինը Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանն է:
Այս քայլը կարող է թանկ նստել Հրանուշ Հակոբյանի վրա, քանի որ սրանով նա ցույց է տալիս, որ իր համար հայրենի խորհրդարանն ավելի նվաստ է, քան այլ երկրինը: Տիկին նախարարն Իզաբել Դինգիզյանին ամենաբարձր հայ կին պաշտոնյա հռչակելուց առաջ պետք է հիշեր, որ նույն պաշտոնին է նաեւ հարազատ ՀՀԿ-ի կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Կների Հերմինե Նաղդալյանը Հրանուշ Հակոբյանին, թե ոչ, դժվար է ասել»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում