▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյանը` ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունն այսուհետ կգլխավորի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: 

Այս մասին լրագրողներին նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է նաև ԱԺ նախագահի թեկնածուն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է, ում թեկնածությունը երկուշաբթի կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը: 

ՀՀԿ ԳՄ նիստը որոշել է նաև, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее