▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերի՛ք է «մղկտացնեք» այս առանց այն էլ դառնացած ժողովրդին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Լսեցի երգը: Միշտ հիացել եմ քույրերի ձայնով: Ինձ համար իրենք վատ երգ չունեն. ինչ էլ երգեն, մտնում է սիրտդ: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: 

Միտքս քիչ այլ է: Վաղուց եմ ուզել խոսել այս մասին: Հուսամ կհասկանաք:
Ուզում եմ ուղղակի իմանալ, ինչի՞ համար է արվում սա: Ինչի՞ համար ենք երգում մեր ցավի մասին՝ հայերենով: Մի՞թե կա մեկը մեզանում, ով չի զգում այս ցավը, ով չգիտի, ինչ է եղել: Կա՞ մեկը, ում գերդաստանից ճյուղ չի կտրվել: Ի՞նչի համար եք ինձ հիմա պատմում, թե ինչ է եղել ու ինչպես է եղել: Ես դա գիտեմ: Ինձ միայն դուդուկի ձայնը հերիք է, որ մտովի թերթեմ ընտանեկան ալբոմը, անցնեմ Ծիծեռնակաբերդի թանգարանի սրահներով, հասնեմ Բայզետ, Մուշ, Վան, դառնամ ետ ու փարվեմ Մասիսին... Ինձ «Դլե յամանը» հերիք է, հասկացե՛ք: 

Եթե ունեք գումար, ունեք ցանկություն, ուզում եք ինչ-որ կերպ օգնել այս հարցում, հերի՛ք է «մղկտացնեք» այս առանց այն էլ դառնացած ժողովրդին, մի համաշխարհային աստղի գտե՛ք ու երգ պատվիրեք այս թեմայով, թո՛ղ երգեն, թո՛ղ աշխարհն իմանա, մեզ դա է պետք... Թե չէ ինչի՞ս են պետք տեղական աստղերի արցունքոտ աչքերն ու վշտամորմոք երգերը... Ես իրենցից լավ ու առանց իրենց էլ կարող եմ տխրել...

ՀԳ. Իսկ երգը շատ լավն է՝ թե՛ տեքստը, թե՛ երաժշտությունը, թե՛ կատարումը, բայց առակաս այլ բան կցուցանե:

Յա Շա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее