▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է բռնաբարեք հայոց պատմությունն ու մշակույթը

Լոռու մարզի Շնող գյուղի Մեծ քարի գլուխ թաղամասում, որ պատմական Կայծոն բերդն է, և մինչ օրս պահպանվել են պատմական մի քանի շինություններ, մեծ խաչ են կանգնեցրել:

Հոգով սնանկ մի քանի մոլեռանդներ, ամենուր իրենց ձեռագիրն են ուզում թողնել` պղծելով պատմական հուշարձանը: Մինչև ե՞րբ պիտի հայը որդեգրի նման անասնաբարո պահվածք: Մինչև ե՞րբ պիտի խաչը գերադասենք ազգային պատմությունից: Մի՞թե կարելի է այդչափ տհաս լինել: Ու՞ր են պատկան մարմինները` Շնողի գյուղապետարանը. Լոռու մարզպետարանը, ավելի բարձր ատյաններ.... Հերիք է բռնաբարեք հայոց պատմությունն ու մշակույթը: Այդ խաչերը ձեր տանը կանգնեցրեք: Ամրոցը, հուշարձանը ամենինս են, ազգային սեփականություն են:

Նման ստահակներին պիտի խաչել հենց իրենց բարձրացրած խաչերին. Մի պղծեք մեր պատմական հուշարձանները....

Վահե Անթանեսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее