▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեռախոսիս մեջ հայտնվեցին անծանոթ երիտասարդների լուսանկարներ․ ժամերով նայում էի այդ լուսավոր դեմքերին, որ այլեւս չեն ժպտա»

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը գրառում է կատարել՝ նշելով, որ «զուգահեռ իրականությունում մեր մայր հողը իր զավակերին է պատրաստվում գրկել»։

«Չէ, չէ...Բան չեմ ասում...Դուք շարունակեք դրանց պաշպանել, նախկիննեին մինչ օրս մեղադրել, երկրի ամբիոնը կրկեսի վերածել... Չէ որ դուք ինչ-որ այլ մոլորակում եք ապրում, որտեղ չկան իրենց կյանքը զոհած հայրենակիցներ, անհետ կորածներ և գերիներ... Չկան ծնողներ մինչ օրս զավակից լուր սպասող, կամ հավիտյան կարոտով մնացած... Սեպտեմբերից հեռախոսիս մեջ հայտնվեցին բոլորովին անծանոթ երիտասարդների լուսանկարներ: Ժամերով նայում էի այդ լուսավոր դեմքերին, որ այլևս չեն ժպտա.... պատեազմից ազդեցիկ լուսանկարներ էլ էի պահում...ամենայն անկեղծությամբ եմ խոստովանում, ինձ թվում էր՝ այլևս չեմ տեսնի ավելի ազդեցիկ, սիրտը ճմռող, հոգու մեջ խորը կնճիռ առաջացոց լուսանկար... Խեղդվում եմ....

Իսկ դուք շարունակեք ձեր ներկայացումը, չշեղվեք հանկարծ ձեր հայակործան ծրագրից, գունավոր ծխից հասաք կալոշների...Մի ուրախություն, մի նոր սպասելիքներ, մի ընտրություններին պատրաստվել...

Իսկ զուգահեռ իրականությունում մեր մայր հողը իր զավակերին է պատրաստվում գրկել...

Այս ե՞րբ այսքան քար սիրտ դարձանք, այսքան կարճամիտ և ինքնակործան...»,- ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее