«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում որոշում է ընդունվել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ յոթ աշխատակիցների՝ «տատանողական դիրքորոշումներ արտահայտելու համար»»։
«ՉԻ». Սա իսկապես տարօրինակ որոշում է։ ՕԵԿ-ն, ինչպես հայտնի է, իր կուսակցության փառապանծ ողջ ուղու ընթացքում առաջին հերթին հենց աչքի է ընկել «տատանողական դիրքորոշմամբ», հետեւաբար՝ ԱԻՆ յոթ աշխատակիցներին պետք էր ոչ թե հեռացնել կուսակցությունից, այլ հակառակը. պարգեւատրել կուսակցության ոգուն հավատարիմ մնալու համար։ Վերջին հաշվով, եթե քաղաքականության մեջ «տատանողականությունն» անընդունելի է, ՕԵԿ-ը պիտի լուծարվի։ Դա Հայաստանում գործող միակ կուսակցությունն է, որը հաջողացրել է երկու անգամ մտնել նույն կոալիցիայի մեջ եւ երկու անգամ դուրս գալ։ Ընդ որում, Արթուր Բաղդասարյանի «անձնական ռեկորդն» ավելի տպավորիչ է՝ նույնը նա արել է երեք անգամ։ Իսկ շարքային ՕԵԿ-ականները պարզապես հետեւել են նրա օրինակին եւ առաջ շարժվել նրա նվիրական ոտնահետքերով։ Ի՞նչ իմանային, որ մի օր պատժվելու են դրա համար։
Եթե, իհարկե, ՕԵԿ-ից հեռացվելը կարելի է պատիժ համարել»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում