Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անժելինա Ջոլին որոշել է պատմել իր վիրահատության մասին, որպեսզի օգնի կանանց` խուսափել նմանօրինակ իրավիճակներից: Ջոլին նշել է, որ վիրահատությունից, մասնավորապես` կրծքի կաթնային գեղձերը հեռացնելուց հետո կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազել է 5 տոկոսով. այս մասին հաղորդում է New York Times-ը: «Իմ բժիշկները հետազոտությունից հետո եզրակացրել են, որ կրծքի օնկոլոգիական հիվանդության զարգացման հանականությունն ինձ մոտ 87 տոկոս է: Հենց որ ես իմացա այդ մասին, որոշեցի նվազեցնել ռիսկը»,- ասել է դերասանուհին: Նա նաև խոստովանել է, որ օնկոլոգիական հիվանդություններն իրենց ընտանիքում ժառանգական են. իր մայրը մահացել է 56 տարեկանում` գրեթե 10 տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո:
Հեռացրել են Անժելինա Ջոլիի կրծքի կաթնագեղձերը` քաղցկեղի վտանգը կանխելու համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet