▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանի գոլի համար Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իր միկրոբլոգում գրել է, որ եթե  Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեր և  «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեր, ապա նա կսափրեր գլուխը: Ավելի ուշ նա այդ փաստը հաստատող լուսանկար է հրապարակել` գրելով. «Մարտիրոսյանն ասել է, Մարտիրոսյանն արել է»:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է  «Տոտենհեմին»:

Հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում էր կատարում և Դենի Ռոուզը կոպիտ հնարք կիրառեց նրա նատմամբ: 

Հայ ֆուտբոլիստն ընկնելիս ցավալի վնասվածք  ստացավ, ինչից հետո նրան դաշտից դուրս բերեցին պատգարակով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее