▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը կտուգանվի ավտոմեքենան կանգնեցնելու և անօթևանին օգնելու համար

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում կանգնեցրել է իր Mercedes C3 AMG ավտոմեքենան` անօթևանին օգնելու համար: Այս մասին հայտնում է «Mirror»-ը:

Նշվում է, որ  նախքան անօթևանին 5 ֆունտ ստերլինգ տալը` Հենրիխ Մխիթարյանը սելֆի է արել երիտասարդ երկրպագուի հետ:

Հատկանշականն այն է, որ ըստ բրիտանական պարբերականի` այս բարի քայլի համար

Մխիթարյանը կտուգանվի` 60 ֆունտ ստերլինգով ավտոմեքենան չթույլատրված տեղում կայանելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее