▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին

«Իրավունք» թերթը գրում է. «Համառ լուրեր են պտտվում, որ Իտալիայում գտնվելու օրերին Ավինյանը համառ ջանքեր է գործադրել հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպում կազմակերպելու համար: Պաշտոնական խողովակներով բան չի ստացվել:

Ավինյանը, ըստ աղբյուրի, չի հուսահատվել, փորձել է Հենրիխին մտերիմ մարդկանց մեջ գցել: Սակայն բոլոր փորձերը ձախողվել են: Աղբյուրը հայտնում է, որ Հենրիխից եկել է պարզ եւ հասկանալի արձագանք՝ հայաստանյան ներկա իշխանավորների հետ եւ ոչ մի հանդիպում՝ «Կարող եք փոխանցել բոլորին»:

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее