Դոնեցկի Շախտյորի հերթական ամսագրի բաժիններից մեկում տեղ է գտել Հենրիխ Մխիթարյանի և դոնեցկյան ակումբի երկրպագուհի, ռուսական շոու-բիզնեսի թագուհի Լերա Կուդրյավցևայի հարցազրույցները, որտեղ Հենրիխն ու Լերան պատասխանել են միևնույն հարցին:
-Եթե մի օրով հնարավորություն ունենայիք փոխել ձեր սեռը, ինչով կզբաղվեիք:
Լերա- Դա իմ երազանքն է: Ես միշտ տղայական չարաճճիություններ եմ արել: Ես մեծ հաճույքով մի քանի տարի կապրեի որպես տղա: Կզբաղվեի ֆուտբոլով կամ հոկեյով:
Մխիթարյան- Եթե մի օրով լինեի աղջիկ, ապա տնից ընդհանրապես դուրս չէի գա:
-Երկրպագուները կարող են ընկերանալ ձեր հետ:
Լերա - Ընկերությանը ես բավականին լուրջ եմ վերաբերվում, սակայն նստել,զրուցել, մեծ հաճույքով
Մխիթարյան - Իհարկե, ես ազատ եմ շփվելու համար և կարող եմ ընկերանալ յուրաքանչյուրի հետ: