Սույն թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 14:00, Երեւանի քաղաքապետարանում քննարկվելու է Երեւան քաղաքում հեծանվային արահետների ստեղծման խնդիրը: Մեր կողմից առաջարկվում է կառուցել հեծանվային նոր, ֆունկցիոնալ երթուղի՝ Մատենադարանից մինչեւ Հանրապետության Հրապարակ:
Քննարկմանը հրավիրված են ոլորտի պատասխանատու մարմինների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, ոստիկանությունից եւ ճարտարապետության բաժնից:
Խնդրում ենք բոլոր ակտիվ հեծանվասեր անձանց, ովքեր ունեն կոնկրետ առաջարկներ հեծանվային արահետների կառուցման վերաբերյալ կամ դիտողություններ մեր առաջարկի նկատմամբ, ներկայացնել դրանք եւ մասնակցել այս շատ կարեւոր քննարկմանը: Նշենք, որ կա իրական հնարավորություն մոտ ապագայում Երևան քաղաքում լիարժեք հեծանվային արահետներ կառուցելու համար:
Առավել մանրամսն` այստեղ: