ՀԷՑ-ում մինչև 2030 թվականը կիրականացվեն ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումներ. գործադիր տնօրեն
Թարմացված․ ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած հոսանքի անջատման դեպքին՝ նշեց, որ դա պայմանավորված էր ԲԷՑ-ում տեղի ունեցած վթարով: «Էնտեղի վթարները բերում են մասշտաբային անջատումների։ Վերջերս Աջափնյակում էր ամբողջությամբ անջատվել: Ես չեմ ասում՝ մեր մոտ չի լինում, մեր մոտ էլ է անջատվում»,- ասաց նա: |