«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւս խոստացավ, որ երկու օրից, այսինքն՝ վաղը հայտնի կդառնա, թե ով է ՀԷՑ-ի ապագա սեփականատերը: Չնայած դրան, ըստ մեր աղբյուրի, պաշտոնապես միայն կհայտարարվի, որ «Ինտեր ՌԱՕ»-ից ՀԷՑ-ը գնելու է «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը: Իսկ թե կոնկրետ ով է այդ ընկերության տերը կամ տերերը, դա դեռ կմնա ենթադրությունների դաշտում:
Ավելին, մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հիշատակված ֆշորային ընկերության սեփականատերերից մեկի անունը միգուցեեւ հայտնվի կիսապաշտոնական շրջանառության մեջ, միայն թե դա կարող է լինել, այսպես ասած, ոչ հայտնի անուն եւ մեծ հարցականով, թե նա իրականում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդի» բաժնետոմսերից ինչ-որ բաժին ունի՞:
Կա նաեւ տարբերակը, որ տվյալ անձնավորությունը, ներկայանալով օֆշորային ընկերության անունից, պարզապես ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինելու ՝ Եվգենի Բիբինին: Այսինքն հանդես կգա որպես առաջին դեմք, սակայն փաստացի հանդիսանալով «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդի» իրական սեփականատիրոջ կամ սեփականատերեր ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է օֆշորային ընկերության իրական տիրոջը, ապա առաջին պլանում է մնում այն, այսպես ասենք՝ վարկածը, որ խոսքը մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանի մասին է, ում միացել են 3-4 ճանաչված գործարարներ եւս:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում