Շատերն են հիշում «Տաշիր 2011» մրցանակաբաշխությունը, որն առանձնացավ իր շռայլությամբ. հայ երգիչ, երգչուհիները ստացան բնակարաններ, ավտոմեքենաներ, տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն: Տաշիրի «համեստ» մրցանակների մասին երկար խոսվեց:
Թեմային կրկին անդրադարձել է esyes.am-ն ու հիշեցևել, որ հասարակությունը բաժանվել էր երկու խմբի՝ առաջինը երգիչներին մաղթում էր վայելել բնակարանները, իսկ երկրորդը... երկրորդ խումբն անարդար էր համարում այդպիսի շռայլությունն այն պարագայում, երբ Հայաստաում օր օրի ավելանում է աղքատության ցուցանիշը: Ըստ նրանց՝ այդ բնակարանները պետք է հատկացվեին անտուններին:
Facebook-ում նույնիսկ խումբ ստեղծվեց, որում ցանցաբնակները հայտնիներին կոչ էին անում իրենց նվերները բարեգործական նպատակներով օգտագործել: Ընդամենը մեկ օրվա ընթացքում կոչին 1700-ից ավելի մարդ միացավ: Ցանցաբնակներն ակտիվորեն մասնակցում էին խմբի քննարկումներին և իրենց կարծիքները գրում, որոնք հիմնականում պաշտպանում էին խմբի տեսակետը:
Նկատելով, որ «Տաշիր 2011»-ից հետո հայտնիները նոր բնակարանամուտ չէին տոնում, esyes.am-ը հետաքրքրվել է` նրանք ստացե՞լ են այդ բնակարանները: Սակայն երգիչ երգչուհիների զգալի մասը չի ցանկացավ խոսել այդ թեմայով հրապարակման համար: Ոմանք նշել են , որ սիմվոլիկ գումար են ստացել, սակայն ոչ բնակարան: Ստացած գումարից դժգոհները չեն ցանկացել խոսել այդ թեմայով:
Նունե Եսայանն ասել է, որ ստացել է բնակարանը, սակայն չի ցանկացել մանրամասնել երբ և որտեղ: Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը նշել է, որ Ռազմիկն իր ստացած մեքենայի գումարն է վերցրել, իսկ Մարտինը գերադասել է վերցնել Ռուսաստանում տեսահոլովակ նկարահանելու գումարն ու Հայաստանում տեսահոլովակ նկարահանել: Պրոդյուսերի փոխանցմամբ՝ ստացած գումարը «երևացող» էր: