Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ «А студио» խմբի մեներգչուհին՝ Քեթի Թոփուրիան, սպասում է իր առաջնեկին: Այս պահին երգչուհին և իր ամուսինը գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ էլ Քեթին պատրաստվում է լույս աշխարհ բերել իր դստերը: Պարզվում է` երգչուհին արդեն իսկ այցելել է այն հիվանդանոց, որտեղ ծննդաբերել են Մադոննան, Բրիթնի Սփիրսը, Քիմ Քարդաշյանը և այլ համաշխարհային հայտնիներ: Ըստ տեղեկությունների՝ Քեթին և իր ամուսինը ծննդաբերության համար վճարելու են 30.000 դոլար: Ավելին, երգչուհին ստիպված է լինելու հիվանդանոցում մնալու յուրաքանչյուր օրվա համար վճարել 2800 դոլար: Արդյունքում, ընդհանուր առմամբ Քեթին «Cedars-Sinai Medical Center» անունը կրող հիվանդանոցին վճարելու է 50.000 դոլար:
Հայտնի ռուս երգչուհին ծննդաբերության համար վճարելու է 50.000 դոլար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet