1. Ֆրեդդի Մերկյուրի: ՁԻԱՀ-ից մահացածների ցուցակից, Քվին խմբի աստղ Ֆրեդդի Մերկյուրին մի քանի տարի շարունակ պայքարում էր հիվանդության դեմ, և ամեն ինչ թաքցնում էր իր շրջապատող մարդկանցից: Ֆրեդդիի միակ հավատարիմ ընկեր Մերի Օստինը պատմում էր, որ երբ երգիչը իմացել էր հիվանդության մասին, սարսափելի վիճակի մեջ էր, զգում էր որ մահը մոտիկանում է: Նույնիսկ հիվանդության ժամանակ նա շարունակում էր ստեղծագոծել, շնորհիվ իր կամքի ուժի: Կյանքի վերջին օրերին Ֆրեդդին եղել է տանջանքների մեջ, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան, զգացմունքային: Վերջին երկու օրերին նույնիսկ չէր կարողանում խոսել և գրեթե կորցրել էր տեսողությունը: Նա չափից դուրս նիհարել էր, և չէր կարողանում ընթրել: Մահացել է 1991 թվականին, նոյեմբերի 24-ին:
2. Ջիա Կարանջի: Նա համարվում է աշխարհի առաջին սուպերմոդելը: Իր կարճ կյանքի տարիների ընթացքում հասել է շատ մեծ հաջողությունների, հայտնվելով բազմաթիվ ամսագրերի շապիկներին: Մահացել է 26 տարեկան հասակում: ԱՄՆ-ի առաջին հայտնի կանանցից մեկը, որ մահացել է այդ հիվանդությունից:
3. Էրվե Ժիբեր: Ոչ միշտ ՁԻԱՀ-ը խլում է մարդկային կյանքը: Ֆրանսիացի գրող, լրագրող Էրվե Ժիբերը ինքնասպան է եղել: Նա երբեք չէր թաքցնում, որ հիվանդ է, և իր վերջին ստեղծագործությունները նվիրված էին այդ հիվանդությանը:
4. Արտուր Էշ: Աշխարհի ամենահայտնի թենիսիստներից մեկը: Առաջին ԱՖրոամերիկացին, ով հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Նրա հայտնի է իր պայքարով սևամորթների հանցագործությունների իրավունքների համար, որի համար մի քանի անգամ հայտնվել է բանտում: Արտուր Էշի անունով կոչվել է աշխարհի ամենամեծ թենիսի կորտը, որը գտնվում է Նյու Յորքում: ՁԻԱՀ-ով վարաքվել է արյան ներարկման ժամանակ, երբ նրան սրտի վիրահատություն են արել: Տաս տարի անց նա մահացել է:
5. Մայքլ Դեվիս: ՁԻԱՀ-ի զոհ դարձել է նաև հայտնի ամերիկյան ջազ երաժիշտ Մայքլ Դեվիսը: Նա շատ մեծ հետք է թողել XX դարի ջազ երաժշտության մեջ:
ՎԻԳԵՆ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից