Հրապարակ թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական էլիտան աժիոտաժի մեջ է. «համայնքը» մոբիլիզացվում է։ Դրսի հայտնի հայերն ու օլիգարխները ժամանում են Հայաստան` իրենց ընտանիքներով եւ մտերիմներով: Սեպտեմբերի 21-ի առիթով Հայաստան եկածները կմնան մինչեւ սեպտեմբերի վերջ: Բանն այն է, որ անկախության տոնակատարությունից հետո` սեպտեմբերի 26-ին, տեղի կունենա Կարեն Կարապետյանի (գազի) որդու` Տիգրանի հարսանիքը, իսկ 27-ին Էջմիածնում կմասնակցեն Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը, որը տեղի է ունենում 7 տարին մեկ: Հիշեցնենք, որ Սբ. Էջմիածնի այս տարվա խաչքավորը Սամվել Կարապետյանն է, իսկ մյուռոնօրհնեքի քավորը լոնդոնաբնակ սփյուռքահայ բարերար Հայկ Դիդիզյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում