▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի հաղորդավարուհին սեփական բնակարանից դուրս է հանել մորը և հայտնվել հերթական սկանդալի կիզակետում

Հայտնի 38-ամյա ռուս հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովայի ընտանիքում նոր սկանդալ է հասունացել: Բանն այն է, որ հաղորդավարուհու մայրը՝ Եկատերինա Իվանովան, օրեր առաջ ռուսական ԶԼՄ-երին հայտարարություն էր արել այն մասին, որ աղջիկը դուրս է հանել իրեն իր մոսկովյան բնակարանից: Այդ ամենի պատճառը ըստ Դանայի մոր՝ հաղորդավարուհու՝ խմիչքի հանդեպ սերն է եղել, ինչպես նաև նրա նոր սիրեցյալը՝ Անդրեյը:

Ինչ վերաբերվում է Դանային, պետք է նշենք, որ նա էլ իր հերթին պատմել է, որ մայրն արդեն շատ երկար տարիներ է, ինչ ապրում է իր բնակարանում և անգամ ցանկություն չունի հեռանալ այնտեղից, որպեսզի միայնակ թողնի իրեն և իր սիրելիին: Բորիսովան նաև հրապարակել է մի տեսանյութ, որում Եկատերինան ոչ սթափ վիճակում է:

Բայց պետք է տեղեկացնենք, որ այսօր տեղեկություն է հայտնվել այն մասին, որ մայր և դուստր վերջապես հաշտվել են, ավելին, նույնիսկ ներողություն են խնդրել միմյանցից:

«Ես առանց հասկանալու ավելորդ բաներ եմ խոսել թե Դանայի, և թե նրա սիրելիի՝ Անդրեյի հասցեին, որի համար ներողություն եմ խնդրում: Պարզապես ինձ թվում էր, թե Անդրեյի կողքին Դանային վտանգ է սպառնում: Ինձ թվում էր, թե Անդրեյը ցանկանում է օգտվել Դանայի միայնությունից՝ դարձնելով նրան թմրամոլ և հարբեցող: Ինչպես և յուրաքանչյուր մայր, ով պաշտում է իր դստերը և թոռնուհուն, ես ևս ցանկանում էի պաշտպանել նրան»,- այսօր ԶԼՄ-երից մեկին տված հարցազրույցում ասել է հաղորդավարուհու մայրը:

«Մեր միջև ծագած խնդիրը սկսվեց այն ժամանակ, երբ մայրս հասակացավ, որ ես և Անդրեյը չգիտես ինչու համապատասխան չենք միմյանց: Նա այս երկու օրվա ընթացքում հիշել էր բոլոր այն խնդիրները, որոնք առկա էին ինձ մոտ շատ տարիներ առաջ և որոնցից հետո ես կրկին կարողացել եմ ոտքի կանգնել: Այժմ ես ունեմ իմ աշխատանքը, ֆիզիկական լավ վիճակում եմ, հետևաբար, ոչ մի թմրանյութի կամ խմիչքի մասին խոսք անգամ գնալ չի կարող; Նույնիսկ պատրաստ եմ ցանկացած պահի գնալ բժշկի և անալիզների օգնությամբ ապացուցել խոսքերիս հավաստիությունը: Այս օրերի ընթացքում ինձ համար շատ դժվար է եղել. այն ամենը, ինչ ես կարդում էի համացանցում, ուղղակի ինձ «սպանում» էր: Շատ եմ վախենում, որ այս պատմությունից հետո ես կարող եմ զրկվել իմ աշխատանքից, անգամ դժվար է պատկերացնել, վաղենում եմ նաև, թե այս ամենից հետո ինչ կլինի դստերս՝ Ալինայի հետ դպրոցում: Ցավում եմ, որ այս ամբողջը եղավ հենց իմ ամենամտերիմ մարդու կողմից»,- նույն հարցազրույցում ասել է Դանա Բորիսովան:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее