▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի «Համեր»-ի մասնակցությամբ արդեն համակարգչային խաղեր կան

Համացանցում հայտնվել են հայտնի «Համեր»-ի մասնակցությամբ համակարգչային խաղերից կադրեր։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։ 

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ կեսգիշերին մոտ, շուրջ 40 րոպե պարեկային ծառայողներին չէր հաջողվում կանգնեցնել մայրաքաղաքի կենտրոնում իսկական խառնաշփոթ առաջացրած անորսալի «Համեր»-ը․ սոցիալական ցանցերում տարածվում էին տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է «Համեր»-ի վարորդը այն վարում Հանրապետության հրապարակի շենքերի, այդ թվում՝ կառավարության  շենքի առջևի մայթերով, հարվածում ու վնասում այլ մեքենաներ, անգամ վրաերթի ենթարկում պարեկներից մեկին։

ՔՊ-ի հաղորդագրության համաձայն՝ «Համեր»-ի օրինախախտ վարորդը վնասել է քաղաքացիական 8 և պարեկային ծառայության 3 մեքենա։  Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս դեպքով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее