Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ կայացել է Vogue ամսագրի կողմից կազմակերպված զգեստների ինստիտուտի «Met Gala» ամենամյա բարեգարծական դրամահավաք-ճաշկերույթը, որին ներկա են եղել Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան, Մադոնանն և այլ համաշխարհային աստղեր: Պարզվում է, որ մինչ աստղերը տարբեր կեցվածքներ են ընդունել տեսախցիկների առջև, երգիչ Ջեյսոն Դերուլոն վայր է ընկել աստիճաններից:
«Վայրէջք»,- հենց այսպես է վերնագրված դրանից րոպեներ հետո համացանցում հայտնված երգչի լոսանկարը: