▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են Միսս Z և Միստր Z մրցույթի հաղթողների անունները

«Զարուհի» ամսագիրն ամփոփել է 2013 թվականին ամսագրում տեղ գտած փոքրիկների` Միսս եւ Միստր Z-իկների մրցույթը` հիմնվելով sms քվեարկության արդյունքների վրա:

Եվ այսպես`

Ամսագրի ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ համարներում հաղթել են`

Միստեր Z-իկներ` Ռոբերտ 9 տ., Միքայել 2,6 տ., Ռազմիկ 6 ամս., Զաքարիա 2 տ., Ռոբերտ 1,4 տ., Աշոտ 2 տ., Նարեկ 6 տ., Լեւոն 5 տ.

Միսս Z-իկներ` Սոնա 1 տ., Անգելինա 4 տ., Կատրին 7 տ., Մարի 1,5 տ., Էմիլի 5 տ., Մարի 1 տ., Անահիտ 5 տ., Սիրանուշ 1 տ.

Ամսագրի ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ համարներում հաղթել են` Միստեր Z-իկներ` Աբուլ 5 տ., Արեն 4,5 տ., Գեւորգ 4 տ., Սամվել 3 տ., Միքայել 3,5 տ., Սամվել 7 ամս., Ավետ 6 տ., Դավիթ 1 տ., Ալբերտ, Արտյոմ:

Միսս Z-իկներ` Մարի 6 ամս., Սոֆի 3,5 տ., Եվա 10 ամս., Էլեն 7 տ., Աիդա 2,5 տ., Աննա 4 տ., Ալիսա, Միլենա:

Համոզվելու համար, որ հաղթողների թվում, իրոք, ձեր փոքրիկն է, պետք է գտնել նրան վերոնշյալ լուսանկարներում, ապա z-ikner@mail.ru էլ.հասցեին ուղարկել ձեր փոքրիկի 3-4 որակյալ լուսանկար` նշելով նրա անունն, ազգանունը եւ տարիքը ու դրանով իսկ հաստատելով հաղթանակը:

Ձեր ուղարկած նամակին ի պատասխան, կազմակերպիչները կտեղեկացնեն, թե ինչպես, երբ եւ որտեղ է անցկացվելու մրցանակաբաշխությունը: Նույն էլ.հասցեին կարող եք գրել ձեզ հուզող հարցերը, ինչպես նաեւ մրցանակաբաշխությունն առավել բովանդակալից դարձնելու համար սիրով կընդունվեն նաև ձեր առաջարկները: Փոքրիկներին սպասվում է ուրախ անակնկալ ճանաչված եւ սիրված դեմքերի հետ, ինչպես նաեւ հիշարժան ֆոտոնկարահանումներ եւ տեսանկարահանումներ:

Մրցանակաբաշխության գլխավոր  հովանավորը mybook.am -ն է:

Ինֆորմացիոն հովանավորներն են`

asekose.am

glancejournal.com

aad.am

iravunk.com

newsroyal.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее