yerkirmedia.am-ը գրում է, որ Սիրիայում հայ տղամարդկանց առեւանգման մասին նոր տեղեկություններ են ստացվում. պարզվում է` Հալեպ-Երեւան ավտոբուսի առեւանգված հայ ուղեւորները չորս են` Գարեգին Հացագործյանը, Կարո Պապողլյանը, Նարեկ Վարժապետյանը եւ Սաքո Ասատուրյանը։
Հալեպից "Երկիր մեդիայի" թղթակիցը հստակեցրել է, որ Հալեպից Երեւան մեկնող փոքր չափի ավտոբուսը թուրքական սահմանի մոտ կանգնեցրել է զինված մի խումբ։
Չորս հայ տղամարդիկ եւ վարորդը առեւանգվել են, իսկ երեք հայ կանայք տարվել են Քիլիս։
Վերջին տեղեկությունների համաձայն, կանայք մինչ այժմ գտնվում են Քիլիս պանդոկներից մեկում։