«Ժամանակ» թերթը գրում է. «Մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը մտադիր է գնել «Հայֆիլմը»։ Մեքսիկական Uno TV հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում Օչմանն ասել է, որ այս տարվա նոյեմբերին պատրաստվում է այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան։
Դերասանի խոսքով՝ Երևան իր այցի շրջանակում ծրագրվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ձեռքբերումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում