«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 12-ին Գյումրիում մեկնարկելու է ս/թ հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այս դատը տեղի է ունենալու Ռուսաստանի Հարավկովկասյան ռազմական օկրուգի 5-րդ կայազորային դատարանում, եւ բուն դատավարությունը, ըստ ամենայնի, կընթանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Այստեղ սակայն, ոչ թե սպանության գործի, այլ Պերմյակովի դասալքության դատավարությունն է տեղի ունենալու:
Սպանության գործի քննությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ՀՀ դատարանում աշնանը: Բայց դասալքության գործի քննությունը չափազանց կարեւոր է սպանության ամբողջական բացահայտման եւ սպանությունից հետո Հայաստանի իրավապահների եւ ռուս սահմանապահների գործողությունների առումով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում