▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այս տարի «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Հայաստանը ներկայանալու է նոր խմբով և ձևաչափով: Հատուկ մրցույթի համար ձևավորվելու է «Genealogy» անվանումը կրող խումբ, որում ներգրավված կլինեն տարբեր երկրներում ապրող ծագումով հայ 5 երգիչներ, ովքեր կզուգակցվեն անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից էլ կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները:

Տեղեկացնենք, որ ժամեր առաջ հայտնի է դարձել խմբի առաջին մասնակցի անունը, ով է Եսայի Ալթունյանը Ֆրանսիայից:
Հիշեցնենք, որ վերջինս որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր Հայոց ցեղասպանության նվիրված իր նոր երգը, որը կոչվում է «Je n'oublie pas -Chem Morana»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее