«Մեզ հաջողվեց ճշտել Արմեն Աշոտյանի երգի վերնագիրը, որը նկարահանվում էր «Արդինի» ստուդիայում: Երգը, որ նվիրված է կանանց և ապրիլի 7-ին կհնչի միանգամից մի քանի հեռուստաընկերություններով-ռադիոկայաններով, կոչվում է՝ «Ինձ խոստացիր»:
Ինչ է ցանկանում, որ կանայք (աղջիկներն էլ) խոստանան իրեն՝ ՀՀԿ փոխնախագահը, որի կուսակցությունն այդպես էլ իր իսկ տված որևէ խոստում չկատարեց, ծերուկ Ֆրոյդը կիմանա, այնուհանդերձ, մեզ հաջողվեց ճշտել, որ երգը կատարելու է Հայկոն (հասկանալի է՝ ոչ Սպիտակցի)»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում