▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասանի դուստրը խոստովանել է, որ միասեռական է

Հանրահայտ իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյի կրտսեր դուստրը՝ Ռոզալինդան, խոստովանել է, որ միասեռական է։

45-ամյա Ռոզալինդան պատմել է, որ իր զուգընկերուհին 40-ամյա դերասանուհի Սիմոնա Բորիոնին է։ Նա նույնիսկ անկեղծացել է` ասելով, որ ուզում է իրենց հարաբերությունները օրինականացնել, սակայն դա տեղի չի ունենա, որովհետև Իտալիայում միասեռականների ամուսնություններն արգելված են։

«Ողջ ճշմարտությունն իմանալուն պես ես զրուցեցի ավագ դստերս՝ Ռոզիտայի հետ, իսկ Ադրիանոն այդ մասին իմացավ ավելի ուշ։ Վերջերս մենք ամուսնուս առաջարկով խոսեցինք Ռոզալինդայի հետ՝ բացատրելով նրան, որ նրա միասեռական լինելը ոչինչ չի փոխի մեր հարաբերություններում, և մենք կշարունակենք նրան սիրել»,-պատմել է Չելենտանոյի կինը՝ Կլաուդիա Մորին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее