▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասանը սպառնացել է սպանել իր նախկին կնոջ փաստաբանին

Հայտնի ռուս դերասան Ալեքսեյ Պանինը ապառնացել է իր նախկին կնոջ փաստաբանին ծեծել, իսկ հետո արդեն` սպանել նրան:

«Երեկ՝ հունվարի 15-ին, ես ոստիկանություն հայց եմ ներկայացրել Պանին դեմ, քանի որ նա սպառնացել է ծեծել և սպանել ինձ։ Նա նաև ջարդել է իմ հեռախոսը և քերծել ավտոմեքենաս»,- ասել է փաստաբան Պոչուևը:

Տեղեկացնենք, որ գրեթե չորս ամիս է, ինչ դերասանը փորձում է իր նախկին կնոջից հետ վերադարձնել իրենց յոթամյա դստերը, ով այժմ բնակվում է մայրիկի հետ Պետերգոֆի կայարանի մոտակայքում, որտեղ էլ և գտնվում է դերասանի նախկին կնոջ փաստաբանի գրասենյակը, ով ամեն ինչ անում է, որպեսզի Պանինին զրկեն հայրական իրավունքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее