▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասանը սպանել է սեփական կնոջը

Ամերիկյան 51-ամյա հայտնի դերասան Մայքլ Ջեյսը մեղադրվում է սեփական կնոջըսպանելու մեջ: 

40-ամյա Էյրփիլին, ում հետ դերասանը ամուսնացած է եղել շուրջ 9 տարի,մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը: Ոստիկանները Ջեյսին հարցաքննության համար կալանքի տակ են վերցրել, ինչի ժամանակ նա խոստովանել է իր մեղքը և պատմել, որ կրակոցների պահին տանը ոչ միայն ինքն ու կինն են եղել, այլ նաև  իրենց մանկահասակ երեխաները:

«Հավանաբար, ամեն ինչ սկսվել է սովորական ընտանեկան վեճից»,- ասել է Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի քարտուղարը: 

Տեղեկացնենք, որ դերասանը հանրությանը առավել ահյտնի է է «Ֆորեսթ Գամփ», «Բուգիի ոճով գիշերները» ֆիլմերից, ինչպես նաև «Վահան», «C.S.I. Հանցանքիվայր», «Շտապ Օգնություն» սերիալներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее