▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասան Դմիտրի Խառատյանը պատմել է հայկական խառնվածքի և Մեղրի կատարած ճանապարհորդության մասին

Ռուսական Առաջին ալիքի «Наедине со всеми» հաղորդման հյուրը հայազգի դերասան Դմիտրի Խառատյանն է, ով ևս մեկ անգամ  խոսել է իր հայկական ծագման մասին: Դերասանը պատմել է, որ իր մեջ մի քանի արյուն է հոսում և ինքն ուսումնասիրում է բոլորն էլ` այդ թվում հայկականը: Խառատյանի խոսքով` ինքը եղել է Հայաստանում` Մեղրիում, քանի որ այն հանդիսանում է իր նախահայրերը հայրենիքը.

«Բավական բարդ ճանապարհորդություն էր, սակայն այնտեղ զգացի իմ և հայրենիքի միաձուլումը»: 

Իսկ հաղորդվարուհու այն  հարցին` թե Հայաստանում ազգային ի՞նչ հատկանիշ է իր մեջ բացահայատել, Խառատյանը, նա պատասխանեց` իմաստություն, ապա նաև բացատրեց, որ իր ազգանունն էլ նշանակում է խրատ, խորհուրդ տալ:

Հատկանաշկանն այն է, որ իր  մարդկային տեսակը նկարագրելիս Խառատյանն նշեց, որ բնավորությամբ  գերմանացի է, իսկ խառնվածքով` հայ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее