Հայտնի բլոգեր Nas Daily-ն այս անգամ տեսանյութ է ներկայացրել Արագած լեռան ճանապարհին գոյություն ունեցող անոմալիայի մասին։
«Այդ փորձն ամենախելահեղներից է։ Հայաստանում` Արագած լեռան վրա, կա փոքր բլուր, որտեղ բնության ինչ-որ տարօրինակ օպտիկական պատրանքի պատճառով թվում է, որ ճանապարհը բարձրանում է, երբ այն իրականում իջնում է», — տեսանյութին կից գրել է Nas Daily-ն։
Հիշեցնենք, որ Nas Daily-ն օրերս ներկայացրել էր «Անվճար ջրի երկիր Հայաստան», «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» և հայաստանյան դաշտերում մնացած ականների, հայտնի չմուշկներով պապիկ Լևոնի մասին տեսանյութերը:
Կարդացեք նաև՝ Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը՝ հայտնի բլոգեր Nas Daily-ի՝ շախմատի մասին տեսանյութում
Սա անվճար ջրի երկիր է. հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը` հայաստանյան «պուլպուլակների» մասին
Այս տղան երբեք չի մահանա. հայտնի բլոգեր Nas Daily-ի անդրադարձը՝ չմուշկներով պապիկ Լևոնին