▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ի ավտոմեքենան:

Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով` մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար: Մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է  օդամղիչ 6 հրացան, որոնք, ըստ քաղաքացի Ա. Մ.-ի, պատկանում են ՀՀ քաղաքացի Կ.Դ.-ին: 
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և հրացաններն ի պահ են հանձնվել մաքսային պահեստում:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее