▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանի խիստ կասկածելի մահափորձի ու դրա հետագա զարգացումների մասին

Չնայած  քաղաքականությունից  շատ  հեռու  եմ, բայց,  հետևելով  վերջին  ներքաղաքական  զարգացումներին,  ուղղակի  չկարողացա լռել: Հիմա  կփորձեմ  վերլուծել  Պարույր  Հայրիկյանի   դեմ  կատարված  մահափորձից  որոշ  մանրամասներ: 1.Կարծում  եմ  կհամաձայնեք, որ  նույնիսկ  սովորական  գրիպով  հիվանդանալիս   մենք  գունատվում  ենք, թուլանում, բայց  Հայրիկյանը  զարմանալիորեն  առույգ  էր, ուրախ, գույնը  տեղը   և  նույնիսկ  ուղիղ  եթերում  հարցազրույց  տվեց: Ես,  ունենալով   բժշկական  կրթություն, տեղյակ  եմ, որ վերակենդանացման  բաժանմունք   խստիվ  արգելվում  է    կողմնակի  անձանց  մուտքը, իսկ  Հայրիկյանին  էլ  մարդ  չմնաց, որ  տեսության  չգար (միայն  չցուցադրեցին, թե  ինչ  էին  բերել  հիվանդատես  գալու  ժամանակ): Կամ,  ըստ  սցենարի,  ուզում  էին  ցույց  տալ  իշխանավորների  սրտացավ  վերաբերմունքը, կամ  էլ  մոռացել  էին  հիվանդանոցային  կարգ ու կանոնի   մասին, որը  երբեք, որևէ  դեպքում  չպետք  է  խախտվի: Ամեն  դեպքում առաջին  սերիան  այնքան  էլ  համոզիչ  չէր  և   ինձ  անսպառ  ծիծաղելու  առիթ  տվեց: 2.Հայրիկյանը   ի լուր  աշխարհի  հայտարարեց, որ  իր  վրա  կրակողը  ունի  սլավոնական  արտաքին  և  հայ  չէ: Փորձենք  վերլուծել  այս  հայտարարությունը: Նախ`  այդ  որ  մարդասպանը  առանց  դիմակի  կգնար  կկանգներ  Հայրիկյանի  դեմ  ու  շաշի  նման  շատ  մոտ  տարածությունից  կկրակեր  նրա  ուսին, որ  նա  էլ  տեսներ  հանցագորձի  դեմքը և  սխալ  հայտարարություն  աներ: Հետո` Հայրիկյանը  հայտարարեց  կրակողը, այլ  ոչ  թե  կրակողները: Հիմա  հետաքրքիր  է, թե  ինչու  են  ձեռբակալել  առայժմ  2  անձի, եթե  կրակողը  եղել  է  մեկ  հոգի: Հիմա  ամենակարևորի  մասին: Տեսնելով ձեռբակալված  անձանց  խիստ  հայկական արտաքինները ( հրապարակած  տվյալներով  նրանք  հայեր  են) ` ուղղակի  չկարողացա  զսպել  ծիծաղս  և  ինչքան  էլ  փորձեցի  նրանց,  այն  էլ  գիշերով`  պատկերացնել  սլավոնական  արտաքինով`  չստացվեց, կամ  ֆանտազիաս  էր  փչացել, կամ  էլ   «սլավոնական  արտաքինն» եզրույթն  էր  կորցրել  իր  իսկական  դիմագիծը:Տեսնենք  այս  հայտարարության  տակից  ինչպես  է  դուրս  գալու  Հայրիկյանը: Կամ  նախապես  նրան  չէին  զգուշացրել, թե  ում  են  հետագայում  ձերբակալելու, որ  գոնե  նրանց արտաքինները  նկարագրեր, կամ  էլ  ընթացքում  սերիալի  սցենարը  գլխիվայր  փոխվել  է: Ամեն  դեպքում  այս  նախագահական  ընտրությունների  քարոզարշավը   պատմության  մեջ  կման  որպես  ամենազավեշտալին  ու  ամենածիծաղելին: Ամեն  դեպքում  անհարմար  է, որ աթոռակռվի  սերիալային  էժանագին  ու  նվաստացուցիչ  սցենարներով    փորձում  են  ապագայում   պաշտոն  ու  աթոռ  ստանալ:  Եվ  այսպես  տարվա  գլխավոր  սերիալը  շարունակվում  է և  սպասենք  դեպքերի  նոր  զարգացումներին:

 

Ալեքսան Սարգսյան

Աղբյուրը` Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее