henaran.am-ի հաղորդմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատաքննությանը՝ դատարանը որպես վկա հարցաքննելու է ոստիկանության երկու ձգաբանների եւ դատաբժշկին:
Նման միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էր ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Դատաբժշկի ցուցմունքի ժամանակ, երբ Սիրունյանը հարցեր էր ուղղում, տուժող Պարույր Հայրիկյանը խոսք խնդրեց: Երբ նա ցույց տալով Սիրունյանին՝ ակնարկեց «այս փաստաբանը», վերջինս հունից դուրս է եկել:
«Այս փաստաբանը ինչ, 42 մլն դրամի հայց եք ներկայացրել, պիտի հարցեր տամ, չէ, որ պարզեմ»,-ասել Սիրունյանը:
«Այո, կարող եմ ավելի շատ ներկայացնել, գտեք պատվիրատուին, ես նրա դեմ եմ ներկայացրել»,-ասել է Հայրիկյանը:
«Այդպես գրեիք հայցադիմումում, որ հասկանայինք»,-նետել է փաստաբանը:
Հենց այդ պահին վեճին միջամտեցին դատարանում գտնվող Հայրիկյանի կողմնակիցները, կրքերը թեժացել են:
Մանրամասները` տեսանյութում: